|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Ուկրաինայի անասնաբուժական եւ բնապահպանական վերահսկողության տեսուչները Սիմֆերոպոլի օդանավակայանում անսովոր մաքսանենգության դեպք են կանխել: Տաշքենդից ժամանած ինքնաթիռի ուղեւորները փորձել են մաքսանենգ ճանապարհով մոտ 400 կենդանի ճնճղուկներ տեղափոխել երկիր. գրում է ТСН-ը:
Ուզբեկները ոչ միայն չեն ներկայացրել փաստաթղթեր թռչունների օրինական ձեռքբերման եւ սահմանն անցկացնելու վերաբերյալ, այլեւ չեն կարողացել հստակ բացատրել, թե ինչ են դրանց հետ անելու Ուկրաինայում:
Կենդանի բեռը որոշ ժամանակ կարանտինում պահելուց հետո 382 ճնճղուկներին հետ են ուղարկել Տաշքենդ: