|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հանրապետության հրապարակի «Արմենիա Մարիոթի» բացօթյա սրճարանն այսօր ամբողջովին երիզված է 36 մետրից ավելի երկարություն ու 150 կիլոգրամ քաշ ունեցող շտրուդելով: Թխվածքը վիեննական ձևով պատրաստելու համար երեք խոհարարներն աշխատել են չորս օր:
Երևանցիներն այսօր մինչև ժամը 18.00-ն հնարավորություն ունեն համտեսելու Կովկասում պատրաստաված ամենամեծ շտրուդելը: Վճարելով մեկ կտորի դիմաց 500 դրամ` շտրուդելի բոլոր սիրահարները կստանան «Ավստրիական ավիաուղիների» և «Երևան Մարիոթի» սահմանած խաղարկությանը մասնակցելու կտրոն:
«Ամենաերջանիկ զույգը» հնարավորություն կստանա մեկնել Վիեննա ու երկու գիշեր մնալ բարձրակարգ հյուրանոցում: Ակցիայի կազմակերպիչները խոստանում են, որ խաղարկության մյուս մասնակիցները ևս ձեռնունայն չեն վերադառնա: