Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Չիկագոյի դատարանը դատապարտել է մի տղամարդու, ով մոտ 10 օր փակի տակ է պահել եւ պարբերաբար ֆիզիկական տանջանքների է ենթարկել իր ընկերուհուն:
22-ամյա Ուիլֆրեդ Քամալիգանը Facebook-ում կապ է պաշտպանել իրենից 20 տարի մեծ մի կնոջ հետ: Որոշ ժամանակ հանդիպելուց հետո կինը տեղափոխվել է Ուիլֆրեդի տուն: Վերջինս պարբերապար փայտով ծեծել է ընկերուհուն, խեղդել, դանակով կտրել ձեռքերը, ստիպել է նրան ծնկի գալ բրնձի վրա եւ «X» տառը դանակով կտրել նրա կրծքին. տեղեկացնում է CNN-ը:
Կինը ոստիկանությանը պատմել է, որ մի անգամ, երբ Ուիլֆրեդը թույլ է տվել իրեն տանից դուրս գալ, ինքն օգտագործել է առիթը եւ հաղորդագրություն ուղարկել մորը՝ անծանոթի հեռախոսով:
Քամալիգանին մեղադրում են տնային բռնության, առեւանգման եւ սպանության փորձ կատարելու մեջ: