|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Ինտերպոլի աշխատակիցները սեպտեմբերի 22-ի գիշերը Ստամբուլ-Երեւան չվերթով Հայաստան են տեղափոխել 31-ամյա Հայկանուշ Հովհաննիսյանին։
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հ. Հովհանիսյանը 2008 թ. փետրվարի 28-ից ոստիկանության Էրեբունիի բաժնի կողմից գտնվում է հետախուզման մեջ ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի (շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը) 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով: «Մամա Ռոզա» Հայկանուշը կալանավորված է: