|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Խորհրդարանին հարկավոր չեն այնպիսի մարդիկ, ովքեր ակտիվ օրինաստեղծ գործունեությամբ չեն զբաղվելու եւ այդ ցանկությունն էլ չունեն. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:
Նրա խոսքով` օրենսդիր մարմինը հասարակության դեմքն է, եւ այնտեղ պետք է լինեն մարդիկ, ովքեր օրինաստեղծ գործունեությամբ են զբաղվում:
Ինչ վերաբերում է Զոհրաբյանի` ավելի վաղ արած հայտարարությանը, թե «մեզ մումիաներ պետք չեն», նա նշեց, որ դա հումորով արված հայտարարություն է եղել:
«Մումիաները շատ թանկ արժեն, դրանք բուրգերում են պահվում, եւ ոչ ոք մեզ չի թողնի նրանց Ազգային ժողով տանել»,- կատակով հավելեց նա: