Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հայաստանը համարում է եզակի երկիր, որտեղ ուսանողները վճարում են` անգրագետ մնալու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա մտահոգություն հայտնեց, որ դա համակարգային լուրջ ախտահարվածություն է, եւ մեղավոր է ոչ թե մեկ անձ, այլ ամբողջ հասարակությունը:
«Նախարարը կամ պաշտոնյան մեղավոր չեն, որ ուսանողը նախ վճարում է բուհ ընդունվելու, հետո ամեն ամիս սկսում է վճարել` թվանշան ստանալու համար, այսինքն` ստացվում է, որ վճարում է անգրագետ մնալու համար: Երբ Եվրոպայում խոսում են սրա մասին, նրանց համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է Հայաստանում ուսանողը վճարի, որպեսզի դառնա անգրագետ, գնի անգրագիտության դիպլոմ»,- նշեց Զոհրաբյանը` հավելելով, որ մենք պետք է փոփոխություն կատարենք հանրային մենթալիտետում, սկսենք նրանից, որ դիպլոմ ունենալը չդիտվի որպես բարձրագույն արժեք կամ «բաժինքի» մաս:
Միայն այդ դեպքում, ըստ նրա, դիպլոմը նվաճելու ճանապարհին այսպիսի անօրինականությունների շղթա չի լինի: