|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Բրիտանիայի ոստիկանությունը պարտավորեցրել է Pink Floyd լեգենդար ռոք խմբի կիթառահար Դեյվիդ Գիլմորին քանդել իր` Անգլիայի հարավում գտնվող Հոուվեյի առանձնատան տարածքում կառուցված տնակը, քանի որ այն փչացնում է տեղանքի ընդհանուր տեսքը: Այս մասին հայտարարել է Արեւելյան Սուսեքսի կոմսության վարչակազմը:
Նշվում է, որ Գիլմորի հարեւանները բողոքել են, թե վառ դեղին շինությունը, որտեղ հեծանիվներ են կայանում, բոլորվին համահունչ չէ այնպիսի պահպանողական քաղաքին, ինչպիսին է Հոուվեյն է:
Կոմսության ներկայացուցիչը նշել է, որ շինությունը պետք է ապամոնտաժվի մինչեւ հոկտեմբերի 1-ը, հակառակ դեպքում հարցը կլուծվի դատարանի միջոցով:
Գիլմորի կինը` գրող Պոլի Սեմսոնը, բողոքարկել է այս որոշումը, սակայն մերժում է ստացել:
Գիլմորի առանձնատան ընդհանուր արժեքը երեք միլիոն եվրո է: