|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Երևանյան հեռանկարներ» 12-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում առաջին անգամ Երևանում համերգային ծրագրով ելույթ կունենա «Գյուլբենկյան» սիմֆոնիկ նվագախումբը: Համերգը կազմակերպվել է Հայաստանի անկախության 20-ամյա հոբելյանի առթիվ:
««Գյուլբենկյանը» Եվրոպայում ամենախոշոր հիմնադրամներից է և միջազգային մեծ նշանակություն ունի: Նշանակալից է, որ այս տարի ենք այստեղ, երբ Հայաստանը տոնում է իր անկախության 20-ամյա հոբելյանը: Նվագախմբում կան նաև չորս հայ երաժիշտներ, որոնց համար անկախության տարեդաձին այստեղ գտնվելը մեծ պատիվ է»,- ասաց Պորտուգալիայի մշակույթի նախարար և «Գյուլբենկյան» նվագախմբի ղեկավարներից Թերեզա Գովեյան:
«Երևանյան հեռանկարներ» 12-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում «Գյուլբենկյան» նվագախումբը այսօր և վաղը հանդես կգա Ա. Խաչատրյան համերգասրահում: