Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետության նախագահը համարում է, որ քաղաքական մրցակցությունը պետք է ընթանա քաղաքական համագործակցության հետ ձեռք ձեռքի տված, եւ որ դա է երկիրը դեպի լավագույն ուղի մղելու բանաձեւը: Բայց ասելը մի բան է, գործողություններով այն կենսագործելը՝ բոլորովին այլ բան: Եվ այդ բանաձևի կենսագործման նախաձեռնողն ու իրականացման պատասխանատուն հենց իշխանությունն է:
Մինչդեռ առ այսօր ավելի շատ բաժանարար գծեր են ստեղծվել, քան ընդհանուր ուղեգծեր: Համագործակցությունը կարող է կայանալ բոլորի կողմից ընդունելի համազգային, համապետական օրակարգերի շուրջ, իսկ մրցակցությունը դրանց իրականացման քաղաքակիրթ, բազմազան միջոցների ու ձեւերի՝ քաղաքական ուժերի ընտրության ազատությունն է: Պետության խնդիրն այս հայեցակարգի անշեղ պաշտպանումն է եւ արմատավորումը հանրային գիտակցության մեջ: Երբ պետության ռազմավարական օրակարգը ձեւավորված չէ ու չկա դրա շուրջ համահասարակական պատկերացում, ձեւախեղված ու նսեմացված են արժեքները, մրցակցությունը ընտրություններում, դատաիրավական դաշտում, հասարակական, մարդկային հարաբերություններում ամեն գնով, թեկուզ դիմացինին տրորելով, հաղթելը դառնում է գերնպատակ, այս ամենը հանգեցնում են ընդհանուր բարոյալքման ու չափանիշների անկման: Ահա այստեղ է, որ իշխանությունը պարտավոր է սահմանել և առաջինն ինքը հարգել վարքագծի կանոնները: