Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեկնարկեց ԱԺ 10-րդ նստաշրջանը: Գրանցվեց 91 պատգամավոր:
Նիստի մեկնարկից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Ռուստամյանը բարձրացրեց հայ-թուրքական արձանագրություններն օրակարգից հանելու եւ ստորագրությունը հետ կանչելու հարցը: Ի պատասխան` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ արձանագրությունների դադարեցման լիազորությունները պատկանում են ՀՀ նախագահին, և եթե այս ընթացքում Թուրքիայի կառավարությունը դարձյալ առաջարկի երկրի խորհրդարանի օրակարգում ընդգրկել արձանագրությունները, այն ժամանակ հանրապետության նախագահը որոշում կկայացնի:
Արմեն Ռուստամյանն էլ կոչ արեց նման առաջարկությամբ դիմել նախագահին:
Ստորագրությունները հետ կանչելու կոչով հանդես եկավ նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ դրանք արդեն դուրս են եկել Թուրքիայի խորհրդարանի օրակարգից, եւ այդ երկրի պաշտոնյաները շարունակում են հակահայկական կեցվածք դրսեւորել: