կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-10 11:41
Հասարակություն

Դիլիջանցիները միացել են Սոտքի բողոքին

Դիլիջանցիները միացել են Սոտքի բողոքին

Դիլիջանցի 50 ակտիվիստները միացել են Սոտք գյուղի բնակիչների` մանրացնող-տեսակավորող սարքավորման դեմ բողոքին եւ բաց նամակի տակ դրել են իրենց ստորագրությունները:

Ինչպես տեղեկացնում է «Էկոլուր»-ը, դիլիջանցիների վրդովմունքն առաջացրել է GeoProMining Gold ընկերության անօրինական գործունեությունը, որը մանրացնող-տեսակավորող սարքավորումը կառուցում է Սեւանա լճի ջրահավաք ավազանում եւ պարունակում է համայնքի տարածքը, նաեւ Սեւանա լիճը ծանր մետաղներով աղտոտելու բարձր ռիսկեր:

Սոտքի բնակիչների նամակում, որը դեռ ապրիլին ուղարկվել էր պատասխանատու նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարներին, նշված է, որ շինարարությունն անօրինական է, նախագիծը բնապահպանական պետական փորձաքննության դրական եզրակացություն չունի, շինարարության թույլտվություն չկա եւ խախտում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքը:

Բայց իշխանությունների փոխարեն, որոնք պետականորեն պատասխանատու են Սեւանա լճի պահպանման համար, աջակցությունը եկավ հարեւան Դիլիջանից` մարդկանցից, ովքեր գիտակցում են, որ Սեւանը ազգային հարստություն է, ազգային արժեք եւ ազգային անվտանգության գրավականը: