|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ադրբեջանական ԶԼՄ-ները երեկ հաղորդել են, թե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ֆինն գործընկերոջ հետ ասուլիսում հայտարարել է, թե ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քննարկվելու է Ղարաբաղյան հակամարտություն հարցը:
Մինչդեռ, ըստ ասուլիսի սղագրության, Լավրովը նման հայտարարություն չի արել, այլ ընդամենը ասել է. «Մեր գործընկերների հետ կիսվեցինք ղարաբաղյան և մերձդնեստրյան կարգավորումներում փոխզիջումների որոնումներին Ռուսաստանի մասնակցության մասին տեղեկությամբ»: