|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վերջերս կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց վարորդական իրավունքների տրամադրման կարգում փոփոխություններ կատարելու մասին, որոնք զգալիորեն հեշտացրին եւ պարզեցրին դրանք ստանալու գործընթացը:
Սակայն, ինչպես բազմաթիվ այլ ոլորտներում, այնպես էլ այստեղ նման նախաձեռնությունները տալիս են հակառակ արդյունքը: Ճանապարհային ոստիկանությունում պրպտել եւ գտել են փող աշխատելու նոր միջոց, որը, սակայն, ճակատագրական եղավ համակարգի որոշ աշխատակիցների համար:
Yerkir.am-ի տեղեկություններով` ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչության կողմից բացահայտվել և ոստիկանության քննչական վարչության քննությանն են հանձնվել կեղծ վարորդական իրավունքների պատրաստման և տրամադրման փաստեր, որոնց հիման վրա, ամենայն հավանականությամբ, մոտ օրերս կհարուցվի քրեական գործ:
Ինչպես մեզ հայտնեցին լավատեղյակ աղբյուրները, քրեական գործ է հարուցվելու նաև Հայաստանի ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, գնդապետ Ստեփան Կարախանյանի նկատմամբ` պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի հասնող յուրացումների փաստով: Խոսքը մոտ 58 մլն դրամ արժողությամբ բենզինի յուրացման մասին է: