|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Արսենալի» հարձակողական ոճի կիսապաշտպան Սամիր Նասրին, ով նախնական պայմանավորվածություն ունի «Ման. Սիթիի» հետ` մտադրություն է հայտնել հրաժարվել Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Ուդինեզեի» դեմ հանդիպմանը մասնակցությունից:
Նշենք, որ ֆրանսիացին, ՉԼ-ում թեկուզ մի խաղ անցկացնելով զինագործների կազմում, այլևս չի կարողանա հանդես գալ որպես «Սիթիի» խաղացող: Այս առիթով քաղաքաբնակների մարզիչ Ռոբերտո Մանչիրնին ասել է, որ Նասրին իրենց պետք է Չեմպիոնների լիգայում, հակառակ դեպքում իրենք կհրաժարվեն նման խոշոր տրանսֆերից: