|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այսօր Փարիզում քննարկել են եվրագոտու երկրների պարտքային ճգնաժամի դեմ պայքարի հեռանկարները:
Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսաստանյան ծառայությունը, Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը երեկ հայտարարել է, որ հանդիպման ժամանակ, այսպես կոչված` «եվրաբոնդերի» մասին խոսք չի լինելու: Որոշ փարձագետների կարծիքով` եվրոպական համատեղ պարտավորությունների միջոցով հնարավոր կլինի կանխել ճգնաժամը, սակայն Գերմանիան դեմ է դրան` երկյուղելով, որ «եվրաբոնդերի» թողարկումն իր տնտեսությանը վնաս կհասցնի: