Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
11-ամյա գերմանացի տղան զանգահարել է ոստիկանություն` ասելով, որ մայրն իրեն «հարկադիր աշխատանքի է ենթարկում»: Սակայն հետագայում պարզվել է, որ մայրն ընդամենը խնդրել է տղային օգնել հավաքել տունը. տեղեկացնում է BBC-ն:
«Օրվա մեջ ընդհանրապես ազատ ժամանակ չեմ ունենում, քանի որ մայրս ստիպում է աշխատել ամբողջ օրը»,- ոստիկաններին բողոքել է տղան:
Իսկ երբ ոստիկանը խնդրել է տղային պատմել, թե հատկապես ինչ հարկադիր աշխատանք է կատարում, տղան պատասխանել է, որ ինքը ստիպված է լինում մաքրել տունն ու պատշգամբը: Երբ ոստիկանը հարցրել է, թե արդյոք տղան պատկերացում ունի՞, թե ինչ ասել է հարկադիր աշխատանք, վերջինս պատասխանել է, որ ինքը շատ լավ էլ հասկանում է, թե ինչ է սահմանում տվյալ բառը:
Այնուհետեւ ոստիկանը խնդրել է խոսափողը փոխանցել մորը, որն էլ հավաստիացրել է, որ որդին ոստիկանություն է զանգահարել, երբ ինքը խնդրել է հատակին թափված թղթերը հավաքել: «Նա ամբողջ օրը խաղում է, եւ երբ նրան ասում եմ, որ գոնե հավաքի այն, ինչ թափել է, նա սկսում է բողոքել, որ իրեն հարկադիր աշխատանքի եմ ենթարկում»,- ասել է տղայի մայրը: