|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ամերիկացի աճպարար Դեւիդ Կոպերֆիլդը հայր է դարձել։ New York Post գրում է, որ 54-ամյա Կոպերֆիլդը եւ նրա 26-ամյա կողակիցը դուստր են ունեցել։
Երեխան դեռեւս մեկ տարի առաջ է ծնվել, սակայն ծնողները թաքցրել են այդ փաստը լրագրողներից: Նշվում է, որ աղջնակի անունը Սքայ է։
Իր հայր լինելու մասին այս լուրի վերաբերյալ Կոպերֆիլդը դեռեւս ոչինչ չի ասել:
Նա երբեք պաշտոնապես ամուսնացած չի եղել, միայն 1993 թվականին նշանվել է մոդել Կլաուդիա Շիֆերի հետ, սակայն 6 տարի անց բաժանվել է նրանից։
Իսկ երեխայի մոր հետ, համաձայն շրջառվող լուրերի, ծանոթացել է երկու տարի առաջ։