|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանն այսօր` 1945-ին Ճապոնիայի կապիտուլյացիայի 66-րդ տարելիցին նվիրված համազգային արարողության ժամանակ, հայտարարել է, որ իր կառավարությունն ամեն ջանք կգործադրի խաղաղության ամրապնդման ուղղությամբ եւ այլեւս երբեք չի կրկնի Երկրորդ համաշխարհային պատերազմի ողբերգությունը: Նա նաեւ նշել է, որ իրենք խորապես զղջում են այն տառապանքների համար, որ Տոկիոն պատճառել է այլ ժողովուրդների:
Արարողությանը մասնակցել է մոտ 6 հազար մարդ, այդ թվում` երկրի կայսրն ու կայսրուհին, պատգամավորներ, զոհվածների հարազատներ:
«Մեր երկիրն այսօր դարձյալ երդվում է այլեւս երբեք չպատերազմել, երդվում է ջանք չխնայել աշխարհում խաղաղության ամրապնդման համար»,- ասել է վարչապետը:
Պաշտոնական տվյալներով` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհվել է 3,1 մլն ճապոնացի, այդ թվում` ամերիկյան ատոմային ռմբակոծությունների ենթարկված Նագասակի եւ Հիրոսիմա քաղաքների բնակիչները: