|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երեկ Ադրբեջանի շրջաններից մեկի բնակիչ Էլդար Սաֆարովի տան բակում տեղի է ունեցել ոչ սովորական երևույթ. Սաֆարովը հավաստիացնում է, որ արևելքից անսպասելիորեն եկած, չբացահայտված լուսավոր առարկան ընկել է իր բակ: Սաֆարովը տանը նստած է եղել, երբ լսվել է պայթյունի ձայն: Էլդարը դուրս է վազել բակ և տեսել, որ ծառի վրա է ընկել ինչ-որ խոշոր առարկա և սկսել վառվել: Ինչպես տեղեկացնում է 7d.org.ua կայքը, դա շարունակվել է շուրջ 5 րոպե: Սաֆարովը կարծում է, որ դա եղել է ՉԹՕ(չբացահայտված թռչող օբյեկտ): Տարօրինակ առարկայի հետագա ճակատագրի մասին առայժմ ոչինչ չի ասվում, մասնագետները մեկնաբանություններ չեն տվել: