Ժողովուրդ թերթին տված հարցազրույցում նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը այն հարցին, թե մտնում է ՕԵԿ, բառացիորեն ասել էր հետևյալը.«Եթե իմ հանրապետական կուսակցությունը կգործուղի ինձ ՕԵԿ, որ այնտեղ Նժդեհի գաղափարախոսությամբ դասախոսություններ կարդամ, կմտնեմ, ինչու չէ» և ավելացրել, որ Նժդեհի գծով իր առաջին ուսուցիչը եղել է Գալուստ Սահակյանը:Վերջինս, ում զանգահարել էինք մեկնաբանություն ստանալու համար, նախ ասաց, որ հեղինակային իրավունքն իրենը չէ, ապա ասաց.«Ես էլ ասում եմ , որ Մաշտոցն է եղել իմ ուսուցիչը, չնայած իրեն չեմ տեսել»: