Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Գիտնականները հայտնաբերել են պատվաստանյութ, որը «հաղթում» է A տեսակի վիրուսներից առաջացած գրիպներին, այդ թվում` խոզի. տեղեկացնում է BBC-ն:
Նախնական ուսումնասիրություններ են կատարվել մկների վրա, որոնց արդյունքում պարզ է դարձել, որ պատվաստանյութը կարելի է օգտագործել գրիպից շատ արագ ազատվելու համար: Գիտնականները հավաստիացնում են, որ յուրաքանչյուր մարդ պատվաստանյութը պետք է «կիրառի» տարվա մեջ 1 անգամ, քանի որ A կարգի վիրուսները մարդու օրգանիզմում միշտ էլ կան` այլ վիրուսների առաջացման պատճառ դառնալով: Համաճարակաբանների կարծիքով` առողջապահության ոլորտում այն լուրջ ձեռքբերում է:
«Այն, որ կարողացել են մեկ միջոց գտնել բոլոր A կարգի վիրուսների համար, արդեն իսկ լավ է»,- ասել է Լոնդոնի պետական համալսարանի դասախոս Ջոն Օքսֆորդը:
Բրիտանական պետական համալսարանի գիտնականները եւ նրանց շվեյցարիացի գործընկերները ուսումնասիրել են ավելի քան 100 մարդու դիմադրողական համակարգերը, ովքեր վարակվել են գրիպով, ինչպես նաեւ նրանց, ովքեր հիվանդության դեմ նախօրոք պատվաստվել են: Արդյունքում նրանք հայտնաբերել են պատվաստանյութը` FI6 անվանմամբ: «Մենք ուսումնասիրել ենք բոլոր տեսակի գրիպները, որոնք առաջանում են A տեսակի վիրուսի հետեւանքով: Նշեմ, որ մեր պատվաստանյութը հակազդեցության մեջ է մտնում վիրուսի հետ: Հուսով ենք, որ առաջիկայում արդեն հնարավոր կլինի պատվաստանյութը կիրառել գործնականում»,- ասել է Բժշկական հետազոտությունների պետական համալսարանի դասախոս Ջոն Սկեխելը:
Հիշեցնենք, որ խոզի գրիպի պատճառով մի շարք երկրներում ստեղծվել էր արտակարգ իրավիճակ. օրինակ, Ռուսաստանում փակվել էին մի քանի դպրոցներ, իսկ Շվեյցարիայում` մանկապարտեզներ: