Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Երկխոսությունը շարունակվում է, բայց ՀԱԿ-ը երկխոսության համար ժամկետ է սահմանել` սեպտեմբերին արտահերթ ընտրություններ. այսօր լրագրողներրի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ անդամ, ՀԺԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը` հավելելով, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, ապա իրենք կգնան կտրուկ քայլերի: Իսկ կտրուկ քայլերը, ըստ բանախոսի, ժողովրդական խաղաղ ընդվզումն է:
Հարցին, թե չի՞ կարծում, որ ընդվզման ժամանակը վաղուց անցել է` «երկաթը տաք-տաք են ծեծում», Ֆելիքս Խաչատրյանը պատասխանեց. «Երկաթը համ էլ տաքացնում են նոր ծեծում: Ես երկար ժամանակ դարբին էլ եմ աշխատել ու գիտեմ»:
ՀԱԿ անդամի կարծիքով` «Իշխանություններին ձեռնտու են արտահերթ ընտրությունները..քանի որ...ես ՀՀ քաղաքացի եմ, տեսնում եմ ամեն ինչը...մարդուն տանում դնում են պաշտոնի, տարիներ շարունակ մեռած մարդկանց թոշակներն ուտի՞: Իշխանությունն արդեն պատին է դեմ տվել: Դավիթ Շահնազարյանը, այո, այդպիսի բան ասաց, բայց lragrin-ին հաջորդ օրն ասաց, թե ես նկատի ունեի ՕԵԿ-ին: Նա ճշտեց իր ասածը: Ես անձամբ մինչև 2007 օգոստոսի 7-ը եղել եմ ԿԸՀ անդամ: Մեկը զգացե՞լ է, որ ես ղեկավարվող ընդդիմադիր եմ եղել: Մենք ղեկավարվող ընդդիմություն չենք եղել»: