Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը, պատասխանելով թերթի հարցին, թե ինչ է կատարվում իր կուսակցության քաղխորհրդի անդամ, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի շուրջ, պատասխանեց. «ՄԱԿ կուսակցության որեւէ ներկայացուցիչ երբեւէ սկանդալի մեջ չի հայտնվել: Ակնհայտ է, որ Գուրգեն Մարտիրոսյանը մարդկային այն տեսակը չէ, որ կարող է իր ազգականների դեմ ցուցմունք տալ: ՄԱԿ-ը երբեք չի խրախուսել «պավլիկ մարոզովների» տեսակի բուծումը մեր հայրենիքում: Եվ ընդհանրապես, Հայաստանի Հանրապետությունում մարդը մեղավոր է այն դեպքում, երբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ»:
Ինչ վերաբերում է Գավառի քաղաքապետի պաշտոնանկության հեռանկարին, ապա Արսենյանը նշեց. «Ո'չ դատախազությունն է Գավառի քաղաքապետ ընտրել, ո'չ էլ կառավարությունը, նրան ընտրել են բնակիչները: Քաղաքապետին պաշտոնանկ անելու իրավական գործընթաց կա: Դա նրանց իրավասությունն է: Մենք համոզված ենք, որ Գուրգեն Մարտիրոսյանը հրաժարական տալու հիմքեր չունի»: