|
Փոխարժեքներ
03 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.98 |
| EUR | ⚊ | € 421.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.5639 |
| GBP | ⚊ | £ 492.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Երեկ Ստեփանակերտի բնակիչների շրջանում լուրեր են պտտվել, թե մայրաքաղաքի ծննդատուն ոստիկաններ են եկել՝ պարզելու թե ինչ է կատարվել այնտեղ:
Բնակիչների պատմածների համաձայն` ծննդատանը երեք մահացած երեխաներ են ծնվել` չնայած հղի կանայք եղել են բժիշկների հսկողության տակ:
Սրանք չճշտված տվյալներ են: Մենք այսօր փորձեցինք այդ առնչությամբ տեղեկություններ ստանալ ԼՂՀ ոստիկանության մամուլի ծառայությունից: Մեզ հայտնեցին, որ մեկ փաստի առնչությամբ ոստիկանության քննչական վարչությունն այժմ ստուգումներ է իրականացնում: