|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Երգը հոգեւոր սնունդ է, ինչպես միսը` մարմնական, եւ եթե ուզում ենք, որ միսը լինի մաքուր, ուրեմն` երգն էլ պիտի մաքուր լինի. այս կարծիքին է երգահան Սասուն Պասկեւիչյանը: Երգում 60-70 տոկոսը խոսքն է, եւ, ըստ երգահանի, երաժշտությունը պետք է արտահայտի բանաստեղծության իմաստը:
«Տվեք ինձ աշխատանք, եւ ես կմաքրեմ երգը: Նախ` պետք է ստեղծվի գեղարվեստական խորհուրդ, որի անդամները մասնագիտական հմտություններով կարժեքավորեն երգը»,- ասաց երգահանը:
ԵՐԿԻՐ-ի հարցին, թե արդյո՞ք ռաբիսի արգելումը բացասական հետեւանքներ չի ունենա, հոգեբան Կարինե Նալչաջյանը պատասխանեց, որ ոչ թե պետք է արգելել լսել ռաբիս երաժշտություն, այլ մեր ժողովրդական երգերը քարոզել` թեկուզեւ նոր մշակումներով, նոր մոտեցմամբ: