կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-22 21:03
Հասարակություն

Մեր երազած երկիրը

Մեր երազած երկիրը

Արաբկիր վարչական տարածքի Կոմիտասի 26 շենքի մի խումբ բնակիչներ միայն այս ամիս չորս դիմում են ուղարկել Երեւանի քաղաքապետին` նշված շենքին կից, մայթին իրականացվող շինարարության վերաբերյալ:

Դա անհանգստացնում է բնակիչներին, ընդ որում` ոչ միայն աղմուկը, այլեւ այն, որ աշխատանքները կատարվում են մայթի, կանաչ տարածքների, ավելին`շենքի բնակիչներին բնական լույսից զրկելու հաշվին:

Նրանք քաղաքապետից պահանջում են դադարեցնել շինարարությունը:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հ. Ասատրյանը պատասխանել է, թե ոչ բնակելի տարածքների վերակառուցման, ընդլայնման եւ կցակառույցի իրականացման շինարարական աշխատանքները կատարվում են շինարարության թույլտվության համաձայն:

Բնականաբար, պատասխանը բնակիչներին չի բավարարել. նրանք պահանջում են վերանայել կցակառույցի թույլատվությունը, քանի որ այն զրկում է բնակարանները արեւի լույսից` գտնվելով պատուհաններից մեկ մետր հեռավորության վրա: Սա դեռ բավական չէ, օրվա հացը հայթայթող բնակիչները ստիպված են օր ու գիշեր շնչել «Թոնրաշխարհի» խորովածային բույրերը` երեխաներին համոզելով, որ մի օր էլ իրենք դրանից կուտեն:

Նաեւ այս երկիրն էր այսօր Ստրասբուրգում ներկայացնում մեր նախագահը` Հայաստանի առաջընթացի ու բարեփոխումների մասին խոսելիս: