|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Կովկասի բնիկներ համարվող վայնահների` vkontakte սոցիալական ցանցի ադմինիստրացիան (http://vkontakte.ru/vainahsveras) կայքում հանդես է եկել հայ-ադրբեջանական պատմա-մշակութային հակամարտությանը վերաբերող հայտարարությամբ:
Նրանք հայտարարել են, որ պաշտպանում են հայկական կողմին, քանի որ հասկանում են, թե Ադրբեջանի վարած քաղաքականությունը եւ պանթյուրքիզմը ինչ վտանգ են ներկայացնում Կովկասի ժողովուրդների համար:
«Մենք սրբորեն հավատում ենք խոսքի եւ բոլոր ժողովուրդների հավասարությանը պատմական բանավեճերում: Սակայն Հայաստանին աջակցելը պատմական առումով ունի ռազմավարական կարեւոր նշանակություն Կովկասի ժողովուրդների, մասնավորապես` լեռնեցի ժողովուրդների պատմության համար: Մենք դեմ ենք ՊԱՆԹՅՈՒՐՔԻԶՄԻՆ, որն ուղղված է համամարդկային պատմության համընդհանուր խեղաթյուրմանը»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ այդ գաղափարախոսությանն արժանի հակահարված կարող է տալ միայն հայկական կողմը`ակադեմիական հարուստ նյութերով: