|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Վաղը` հունիսի 10-ին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կսկսի վեցօրյա միջեկեղեցական եւ հայրապետական այցը Վրաստան: Կաթողիկոսի այցը կատարվում է Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հրավերով:
Ինչպես տեղեկացնում են «Երկիր»-ի վրաստանյան աղբյուրները, Վեհափառ հայրապետը կհանդիպի Վրաստանի պատրիարքի, նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ, կհյուրընկալվի Վրաստանում Հայաստանի դեսպանատանը, որտեղ հանդիպումներ կունենա Վրաստանում հավատարմագրված դիվանագետների հետ: Նախատեսված է, որ կաթողիկոսը կհանդիպի նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Օրակարգի համաձայն` հունիսի 10-ին Գարեգին Երկրորդը եւ Իլյա Երկրորդը Սուրբ Երրորդություն տաճարում միասին պատարագ կմատուցեն: Հունիսի 11-ին Ամենայն Հայոց կաթողիկոսը կայցելի Խոջիվանքի հայ մշակույթային եւ հասարակական գործիչների պանթեոն: Հաջորդ օրը նրա օրհությամբ Թբիլիսիի Հավլաբար թաղամասում` Սբ Էջմիածին եկեղեցու հարեւանությամբ, կբացվի «Հայարտուն» մշակութային կենտրոնը:
Այցի շրջանակներում` հունիսի 13-15-ը, Վեհապառ հայրապետը կմեկնի Ջավախք: