Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ողբերգության հայտ համարվող հույն դրամատուրգ Էսքիլեսի «Պրոմեթեւսը շղթայված» պիեսի այս արդիականացված տարբերակում Սերժ Թանգյանն ունկնդիրներին երաժշտական խիզախ մի ճանապարհորդության է առաջնորդում: Նրա ամենատարբեր ժանրերի 19 կոմպոզիցիաները, որոնք ռոքի, բլյուզի, ժողովրդականի եւ էթնոյի յուրահատուկ միաձուլվածք են, համահունչ են պիեսի անցուդարձերին եւ մեծապես նպաստում են նրա հաջողությանը»,- գրում է ճանաչված լրագրող Նենսի Քալաջյանը «Արմինյն միրոր սփեքթերթր» շաբաթաթերթում` գրախոսելով պիեսը:
«Պրոմեթեւսի» այս նոր ռոք-մյուզիքլը ART-ի /Ամերիկյան խաղացանկային թատրոնի/ Օբերոն թատերասրահում է ներկայացվել:
Ութսուն րոպե տեւողությամբ այս պիեսում Պրոմեթեւսի դերով հանդես է եկել Գեյվին Քրիլը: Սցենարը եւ երգի բառերը գրել է «Թոնի» մրցանակի դափնեկիր` Սթիվն Սեյտրը, իսկ երաժշտությունը` Սերժ Թանգյանը: