Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ղեկավար Մուհամեդ բեն Համամը բողոքարկել է իր գործունեությունը դադարեցնելու մասին` ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի ընդունած որոշումը. տեղեկացնում է Reuters-ը:
Յոզեֆ Բլատեր-բեն Համամ հակամարտությունը շարունակվում է. ՖԻՖԱ-ի գործող նախագահը՝ Բլատերը, արդեն երկար տարիներ է պաշտոնավարում: ՖԻՖԱ-ն որոշել է նոր նախագահ ընտրել, սակայն ընտրությունը մեծ չէ:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի ղեկավարությունը բեն Համամին մեղադրել էր Կարիբյան ֆուտբոլային միությանը մոտ 40 հազար դոլար կաշառք տալու մեջ՝ ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններում իր օգտին քվեարկելու համար:
Արդյունքում բեն Համամը հանեց իր թեկնածությունը, և Յոզեֆ Բլատերը մնաց առաջադրված միակ թեկնածուն: