|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հեռագրում մասնավորապես ասված է.
«Հարգարժան տիկին Մերկել, Խոր ցավով տեղեկացա Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության մասին։ Հայ ժողովրդի և իմ անունից վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ համբերություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- նշված է ցավակցական հեռագրում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հինգշաբթի լույս գիշերը Հեսեն դաշնային հողում Հանաու քաղաքում անհայտ անձը հարձակվել էր երկու նարգիլեանոցի եւ բուքմեյքերական գրասենյակի վրա: Վերջին տեղեկություններով՝ սպանվել է 9 մարդ, եւս 4-ը վիրավոր է:
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը տեղի ունեցածը որակել է «բռնության ահաբեկչական ակտ»: Հանցագործը տեսագրություն է թողել, որում նշել է, որ «ԱՄՆ-ում կան ստորգետնյա ռազմական օբյեկտներ, որտեղ տանջում եւ սպանում են երեխաների»:
Նա ամերիկացիներին կոչ է արել դրա դեմ պայքար սկսել: