Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Կանադացի գեղասահորդուհի Մեգան Դյուամելը Մոսկվայում ընթացող աշխարհի առաջնության ժամանակ կոտրել է իր զուգընկերոջ` Էրիկ Ռեդֆորդի քիթը:
Դա տեղի է ունեցել ապրիլի 27-ին, երբ սպորտային զույգերը ներկայացել են կարճ ծրագրերով: Պտույտի ժամանակ Դյուամելը պատահաբար արմունկով հարվածել է Ռեդֆորդի քթին: Ռեդֆորդի քթից անմիջապես արյունահոսություն է սկսվել, սակայն զույգը կարողացել է ավարտել իր ելույթը:
Առայժմ հայտնի չէ` կկարողանա՞ն արդյոք Դյուամելն ու Ռեդֆորդը մասնակցել այսօր կայանալիք ազատ ծրագրին: Գեղասահորդի խոսքերով` ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե ինչպիսին կլինի նրա ինքնազգացողությունը առավոտյան մարզման ժամանակ:
Դյուամելը պատահածի առնչությամբ ասել է. «Բարեբախտաբար, վնասվել է նրա քիթը, այլ ոչ թե ձեռքերը կամ ոտքերը: Կոտրված քթով կարելի է սահել»:
Կարճ ծրագրից հետո Դյուամելն ու Ռեդֆորդը, վաստակելով իրենց ելույթի համար 58,83 միավոր, զբաղեցնում են 7-րդ տեղը: