|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Համաշխարհային բանկը հաստատել է ջրօգտագործողների ասոցիացիայի զարգացման նախագծի շրջանակներում Ադրբեջանին 80 միլիոն դոլարի վարկի տրամադրումը. տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը:
Նախագծի ընդհանուր բյուջեն 114.3 միլիոն դոլար է, 34.3 միլիոն դոլար էլ հատկացնելու է Ադրբեջանի կառավարությունը:
Նախագծի շրջանակներում վերականգնվելու են գրեթե 3000 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ոռոգման ու դրենաժային ջրանցքներ, ինչը կնպաստի 760.000 փոքր ֆերմերների արտադրողականության աճին: