ESPN The Magazine ամսագիրը հրապարակել է 182 ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստների մի վարկանշային ցուցակ: Պարզվում է, որ այս դասակարգման աղյուսակում են հայտնվել ուկրաինական Պրեմիեր լիգայում հանդես եկող երեք ֆուտբոլիստներ: Խոսքը վերաբերվում է Կիևի «Արսենալի» ֆուտբոլիստ Մաքսիմ Շացկիխին, Դոնեցկի «Շախտյորի» խազացողներ Մարսելո Մորենոյին և Հենրիխ Մխիթարյանին:
Ընս վարկանշային տվյալների` Հենրիխ Մխիթարյանը տարեկան 360,000 դոլար է վաստակում և համարվում է Հայաստանի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Մաքսիմ Շացկիխը (Ուզբեկստան) տարեկան ստանում է 120 հազար դոլար, իսկ Մխիթարյանի խաղընկեր բոլիվիացի Մարսելո Մարտինս Մորենոն ` 883, 449 դոլար: