|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Մինչ 2020թ. Ռուսաստանը պետք է լինի զարգացած տնտեսություն ունեցող երկրների հնգյակում. համոզված է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը։
«Գալիք տասնամյակի ընթացքում առնվազն երկու անգամ պետք է մեծացնել աշխատանքի արտադրողականությունը, իսկ Ռուսաստանի տնտեսության կարեւոր ճյուղերում՝ 3–4 անգամ»,– ասել է նա։
Պետդումայում այսօր ելույթ ունենալով` վարչապետը նաեւ ասել է, որ առաջիկա տասնամյակում սոցիալական դեմագոգիայի եւ անհիմն լիբերալիզմի վրա հիմնված փորձարարություններ Ռուսաստանին պետք չեն։
«Երկրին անհրաժեշտ է առանց վայրիվերումների ու չհիմնավորված փորձարարությունների հանգիստ զարգացում»,- ասել է Պուտինը։