|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է պատմության մեջ մտնել՝ վերստեղծելով Խորհրդային Միությունը։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ ասել է պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը։
«Մտավախություն կա, որ նա (Պուտինը) ձգտում է վերստեղծել Խորհրդային Միությունը՝ որպես իր ժառանգության նախագիծ, և հետո ո՞վ գիտի, արդյո՞ք նրա ախորժակը կբավարարվի իր կերածով, թե՞ կորոշի ավելի հեռուն գնալ»,- ասել է նա։
Ըստ փոխպետքարտուղարի՝ Ռուսաստանը դիտարկում է Ուկրաինան և նախկին խորհրդային հանրապետությունները որպես իր ազդեցության գոտի, սակայն «Պուտինը թերագնահատում է եվրոպացի դաշնակիցներին», որոնք պատրաստ են դիմակայել «Կրեմլի ագրեսիային»։