Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
ՀՀ Մարդու իրավունքների` տակավին նորանշնակ պաշտպան Կարեն Անդրեասյանն ամբողջությամբ մտել է իրեն վերապահված դերի եւ պատվերի մեջ: Նրան ՄԻ պաշտպանի պաշտոնում նշանակելիս, ամենայն հավանականությամբ, պահանջել են հնարավորինս շատ խոսել «հասարակ քաղաքացու» խնդիրներից, ինչն էլ նա փորձում է անել:
Երեկ Կարեն Անդրեասյանը` մինչեւ պաշտոնավարման 100 օրը լրանալը զեկույց է պատրաստել եւ անդրադարձել բնակչության սոցիալաան իրավունքներին:
«Այսօր Հայսատանում աղքատ է բնակչության 34., տոկոսը` յուրաքանչյուր 3-րդ քաղաքացին: Օրենքով ամրագրված 32,500 դրամ նվազագույն աշխատավարձի հաշվարկման հիմքում դրված չէ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, եւ այն չի դիտարկվում որպես պետության կողմից իրականացվող սոցիալական վճարների հաշվարկման հիմք: Բացի այդ, պետք է հաշվի առնել իրական գների մակարդակից բխող նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկները, որոնցով նվազագույն զամբյուղը կազմում է ավելի քան 52.000 դրամ, եւ դա այն գումարն է, որն անհրաժեշտ է մեկ մարդուն, որպես նվազագույն կենսապահովման բյուջե»,- գրել է ՄԻ պաշտպանը` համարձակորեն հայտարարելով. «Աշխարհում գոյություն ունեցող որեւէ մեթոդաբանություն չի կարող հաստատել որ 32.500 դրամը Հայսատանում, որպես մեկ անձի մեկ ամսվա կենսապահովման նվազագույն բյուջե, կարող է բավարար լինել»:
Համաձայնեք, շատ հուզիչ տեքստ է: Սակայն, ցավոք, Հայաստանն այնպիսի վիճակում չէ, որ մարդու իրավունքների պաշտպանն իրեն «շռայլություն» թույլ տա բարձրաձայնել սոցիալական խնդիրների մասին:
Հայաստանում մինչեւ դրանց հասնելը կան բազմաթիվ ու շատ կոնկրետ իրավական խնդիրներ ու իրավունքը ոտնահարման դեպքեր, որոնց մասին Կարեն Անդրեասյանը գերադասում է (հանձնարարված է) չխոսել:
Երբ քաղբանտարկյալներ ունեցող երկրում մարդու իրավունքերի պաշտպանը մտահոգվում է սոցիալական զամբյուղի արժեքով, նշանակում է` նրա խնդիրն ընդամենը հասարակության մեջ «գոլորշի բաց թողնելն է»: