|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.26 |
| EUR | ⚊ | € 417.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.8654 |
| GBP | ⚊ | £ 484.89 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հազարավոր ցուցարարներ այսօր` աղոթքից հետո, դարձյալ դուրս են եկել սիրիական Դերաա քաղաքի փողոցները` հակակառավարական կոչեր վանկարկելով: Ներկայումս անվտանգության ուժերի եւ զորքի ներկայություն քաղաքում չկա:
Դամասկլոսում նույնպես բողոքի ակցիա է: Ականատեսների խոսքերով` քաղաքային մզկիթներից մեկի մոտ հավաքվել է 250 մարդ: Տեղեկություններ կան Դեր էր Զոր եւ Բանիաս քաղաքներում զանգվածային բողոքների մասին:
Սիրիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Երկրի բնակչությունը քաղաքական բարեփոխումներ եւ նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականն է պահանջում:
Ինքը` Ասադը, որ բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ պաշտոնից, երեկ հաստատել է երկրի նոր կառավության կազմը, որը պետք է լիբերալ բարեփոխումներ իրականացնի: Սակայն կառավարության հետ մեծ հույսեր չեն կապվում, հատկապես, որ, ըստ սիրիական օրենսդրության, դրա գործառույթներն ու ազդեցությունը սահմանափակ են: