|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` Անդրանիկ Մելոյանն ազատվել է Արագածոտնի փոխմարզպետի պաշտոնից, մեկ այլ որոշմամբ` այդ պաշտոնում նշանակվել է Արամ Արսենյանը։
Թվում է` ոչ մի տարօրինակ բան տեղի չի ունեցել, մանավանդ վերջին շրջանում կադրային ակտիվ փոխատեղումների ֆոնին։ Բայց...
Երեկ առավոտյան Անդրանիկ Մելոյանը սովորականի նման ներկայացել է աշխատանքի և անցել իր պարտականությունների կատարմանը։ Միայն որոշ ժամանակ անց նրան տեղեկացրել են, որ կառավարության կայքէջում տեղադրված է տեղեկություն իրեն ազատելու՝ վարչապետի որոշման մասին։
Արդեն նախկին փոխմարզպետը փորձել է ճշտել տեղեկությունը, եւ կառավարության աշխատակազմում հաստատել են, որ այդպիսի որոշում իսկապես եղել է։