կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-14 00:24
Քաղաքական

Քվեարկությանը չմասնակցեցին

Քվեարկությանը չմասնակցեցին

Քիչ առաջ խորհրդարանում քվեարկության դրվեցին երեկ քննարկված մի շարք օրինագծեր:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը չի մասնակցելու «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրինագծի քվեարկությանը: Այնուհանդերձ, նախագիծն ընդունվեց ձայների` 66 կողմ, 1 դեմ եւ 12 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Քվեարկության պիտի դրվեր նաեւ ՀՅԴ «Կենսապահովման նվազագույն բյուջեի և կենսապահովման նվազագույն զամբյուղի մասին» նախագիծը, որը երեկ ՀՅԴ խմբակցության պատգամավորները համարել էին արտահերթ:

Սակայն վարման կարգով ձայն խնդրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ հայտնեց, որ կոալիցիան չի մասնակցելու քվեարկությանը: Նույնը կրկնեց նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը` նշելով, որ հիմա դեռ ժամանակը չէ:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանը նշեց, որ մյուս խմբակցությունները սկզբունքորեն դեմ չեն հարցին, սակայն պնդում են, որ «փող չկա», եւ խոստացավ մինչ հարցը հաջորդ անգամ քվերակության դնելը ապացուցել, որ փող կա: