կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-02 02:23
Արցախ

Վերահաստատում եմ հայերի ինքնորոշման անքակտելի իրավունքը. Ռընե Ռուքեն

Վերահաստատում եմ հայերի ինքնորոշման անքակտելի իրավունքը. Ռընե Ռուքեն
Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետ Ռընե Ռուքեն տեղական թերթում «Ժողովուրդների գարուն» վերնագրով հոդված է հրապարակել, որում իր աջակցությունն է հայտնել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին. տեղեկացնում է Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունը:

«Արաբական ժողովուրդների` իրենց ազատության համար մղած պայքարի` վերջին շաբաթների իրադարձությունները թույլ են տալիս բազմաթիվ դասեր քաղել: Դա շարժում է` հանուն ազատության, որի ճակատագիրը որոշվում է հենց մեր աչքերի առաջ եւ հիշեցնում է ժողովուրդների ձգտումները հասկանալու եւ  հարգելու անհրաժեշտության մասին, քանի որ ժողովրդավարության ձգտումը համամարդկային արժեք է աշխարհի բոլոր ծայրերում:

Այս կապակցությամբ թույլ տվեք հիշեցնել աշխարհի մեկ այլ տարածաշրջանում` Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի մասին, ովքեր խիզախորեն պայքարում են Ադրբեջանի դեմ, որը փորձում է բռնի կերպով ճնշել մեզ բարեկամ այս ժողովրդի` հարազատ հողում, սեփական հանրապետության մեջ ազատ ապրելու կամքը: Այսօր` անպատիժ մնացած Հայոց ցեղասպանությունից 95 տարի անց, ավելի քան երբեւէ ես վերահաստատում եմ հայերի ինքնորոշման անքակտելի իրավունքը»,- նշվում է ֆրանսիացի պատգամավորի հոդվածում:

Նա կոչ է արել իր երկրին եւ ֆրանսիական դիվանագիտությանը հարգել «տեւական խաղաղության ձգտող եւ դրան հասնելու համար հերոսաբար պայքարող ժողովուրդներին»: