Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՌԴ նախագահին առընթեր մարդու իրավունքների խորհրդի պատմական հիշողության աշխատանքային խումբը առաջարկում է պետական ծառայությունից հեռացնել այն պաշտոնյաներին, ովքեր հերքում են ԽՍՀՄ-ում տոտալիտար վարչակարգի կողմից իրականացված հանցագործությունները:
Փաստաթղթի հեղինակների կարծիքով` անհրաժեշտ է մշակել եւ Պետդումայի քննարկմանը ներկայացնել օրենք, որը «կարգելի հավերժացնել զանգվածային բռնությունների եւ քաղաքացիների իրավունքների ու ազատությունների նկատմամբ այլ ծանր հանցագործություններ գործած անձանց հիշատակը»:
Ինչպես տեղեկացնում է «Կոմերսանտը», հակաբռնատիրությունն առաջարկվում է դարձնել «Ռուսաստանի պաշտոնական քաղաքականության մաս», իսկ քաղաքական բռնությունների զոհերի հիշատակի օրը նախագահի ելույթը` ավանդական, բացի այդ` նոյեմբերի 7-ի` «տարօրինակ հնչող Ժողովրդական միասնության օրը անվանափոխել Ազգային հաշտության եւ քաղաքացիական պատերազմի զոհերի հիշատակի օրի», նաեւ խոշոր քաղաքներում կանգնեցնել բռնադատվածների հիշատակին նվիրված հուշարձաններ, բացել հուշահամալիրներ:
Փաստաթղթի հեղինակները համարում են, որ վաղուց հասունացած հարց է նաեւ Լենինին հուղարկավորելը: