|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Ղարաբաղի տարբեր բնակավայրերում այսօր երկրաշարժ է գրանցվել։
Ինչպես «Երկիրի» թղթակցին հայտնեց Սեյսմիկ պաշտպանության արեւելյան ծառայության Ստեփանակերտի համալիր կայանի վարիչ Վալերի Վանյանը, օրվա ընթացքում երեք երկրաշարժ է եղել։
Առաջին երկրաշարժը գրանցվել է ժամը 13։52-ին Իրանում՝ Ահա քաղաքից 95 կմ հյուսիս-արեւելք, 4-5 բալ ուժգնությամբ։ Երկրորդը նույնպես եղել է Իրանում, ժամը 15։17-ին՝ դարձյալ Ահա բնակավայրից 126 կմ հյուսիս-արեւելք, 2-3 բալ ուժգնությամբ։
Իսկ երրորդ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ադրբեջանում, տեղի է ունեցել ժամը 15։25-ին Աղջաբադի քաղաքից 27 կմ հարավ-արեւելք, 4 բալ ուժգնությամբ։
Կայանի վարիչի հավաստմամբ` Արցախում զգացվել են առաջին եւ երկրորդ երկրաշարժերը։