|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ասուլիսը:
Սկզբում խոսվեց Արարատ Առաքելյանի վնասվածքի մասին: Ինչպես ասաց մարզիչը, ինքը կենտրոնական պաշտպանի դիրքում համարժեք փոխարինողներ ունի` հանձինս Արթուր Յուզպաշյանի և Վալերի Ալեքսանյանի:
«Վերջին պարապմունքներից ելնելով` կարող եմ ասել, որ թիմը, այս պահի դրությամբ, թե՛ ֆունկցիոնալ և թե՛ հոգեբանական առումով պատրաստ է խաղին: Այժմ մենք մարզվում ենք 21 հոգով, և բոլորը լավ վիճակում են»,- նշեց նա:
«Երկիր»-ի այն հարցին, թե ինչպե՞ս կկառուցի խաղը Մինասյանը, եթե ռուսները փորձեն հակագրոհներով խաղալ, գլխավոր մարզիչը պատասխանեց. «Ռուսներն ավելի հարձակողական ոճի ֆուտբոլ են խաղում և սիրում են վերահսկել գնդակը, ամեն դեպքում մենք պատրաստ կլինենք»:
Ինչ վերաբերում է պարգևավճարներին, իսկ ռուսների դեպքում ավանսին, Մինասյանն ասաց, որ մեր պարգևատրումը կլինի 3 միավորը: