|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Մեր հավաստի տեղեկություններով` կառավարության վերջին նիստից հետո Ալիկ Սարգսյանի եւ կառավարության շենքի առջեւ հավաքված բողոքավոր խմբերի ու պատգամավորների միջեւ տեղի ունեցած երկխոսության ժամանակ կառավարության շենքն ի պաշտոնե պահպանող Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը կառավարության ճաշարանում սկսել է ընդմիջում անել իր մի քանի տեղակալների հետ` ձեւացնելով, թե բլից խորհրդակցություն է անցկացնում` նախարարին թողնելով ժողովրդի հետ մեն-մենակ:
Այս միջադեպը չի վրիպել Սերժ Սարգսյանի աչքից: Վերջինս նախօրեին ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում չափազանց խիստ տոնով զգուշացրել է Ներսիկ Նազարյանին, որ եթե շարունակի իրեն «չեզոք» պահել եւ իր գործողություններով փորձի արատավորել Ալիկ Սարգսյանին, նրան լավ ապագա չի սպասվում: