Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շրջանառվող լուրերի համաձայն` ժամանակին ՕԵԿ-ը լքած Գրիգոր Մարգարյանը` Բելլաջոյի Գրիշը, կրկին վերադարձել է իր նախկին կուսակցություն: Ընդ որում` այժմ ե’ւ ՕԵԿ-ը, ե’ւ Գրիշը հերքում են այդ փաստը:
Ըստ մեր տեղեկությունների` Բելլաջոյի Գրիշը 11 ընտրատարածքում որոշել է առաջադրել Grand Cendy ընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանի որդին` Կարեն Վարդանյանը: Քանի որ Grand Cendy-ին գտնվում է հենց Շենգավիթում, աշխատակիցներից մեծամասությունն այդ թաղամասից են, Վարդանյանը համոզված է, որ ինքը առանց խնդիրների կընտրվի:
Բելլաջոյի Գրիշը, հասկանալով, որ շանսերը նվազել են, որոշել է պատգամավոր դառնալ ՕԵԿ ցուցակով, մանավանդ որ` մեծամասնական ընտրակարգով դառնալուն նրան ժամանակին օգնել է եղբայրը, որի հետ հարաբերությունները, սակայն, հիմա լարված են: