|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ լիովին կողմ է 5 մրցավարների համակարգի կիրառմանը, որը կարող է գործել նաև Եվրո-2012-ում:
«Ես շատ գոհ եմ այն բանից, թե ինչպես է 5 մրցավարների համակարգը գործում Չեմպիոնների լիգայում և Եվրոպայի լիգայում: Փորձնական արդյունքները դրական են: Մրցավարները շատ գոհ են, որ անհրաժեշտության դեպքում կարող են հույսը դնել 2 այլ մրցավարների վրա: Ուրբաթ և շաբաթ օրերին Ուելսում կկայանա Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհրդի նիստը: Մենք կհանդիպենք նրանց հետ 5 մրցավարների համակարգը Եվրո-2012-ում կիրառելու հարցը քննարկելու նպատակով: Տեսնենք, թե ինչպիսին կլինի նրանց արձագանքը»,- մեջբերում է gazeta.ru-ն: