|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Իրաքի խորհրդարանը 40 մլրդ դոլարի կորուստ է հայտնաբերել Իրաքի զարգացման հիմնադրամում (Development Fund for Iraq, DFI), որը կազմավորվել է Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալումից հետո։
Իրաքի իշխանությունները հստակ չեն մեկնաբանում, թե որտեղ և ինչպես է անհետացել այդ գումարը։ «Գումարներն անհետացել են, և մենք չգիտենք՝ ինչպես։ Ընդհանուր առմամբ, անհետացել է 40 մլրդ դոլար։ Հնարավոր է՝ այն ինչ-որ բանի վրա է ծախսվել, բայց դրանք չեն գրանցվել մեր հաշիվներում։ Խորհրդարանն այս հարցով հետաքննություն է վարում»,- հայտարարել է խորհրդարանի խոսնակ Ուսամա ալ Նաջաֆին։
Նա չի պարզաբանել նաև, թե երբ և ինչ հանգամանքներում է բացահայտվել կորուստը:
Ֆրանսիական AFP-ի հաղորդմամբ` հետաքննությամբ կզբաղվեն միանգամից երկու խորհրդարանական հանձնաժողովներ:
Հիշեցնենք, որ DFI-ը ծառայում է նավթի վաճառքից, ինչպես նաև պետության այլ եկամուտներից ստացված միջոցների կուտակմանը։