|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ինչպես տեղեկացանք Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանից, երեկ ռուսական ինքնաթիռով Լիբիայից տարհանվել են Հայաստանի չորս քաղաքացիներ: Գեւորգ Աստվածատրյանին, Արտակ Մնացականյանին, Կարապետ Բաբաջանյանին և Անի Ղազարյանին Մոսկվայում դիմավորել են Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչները:
Իսկ Լիբանանի իշխանություններն այսօր արգելել են իրենց երկրի տարածք մուտք գործել Մուամար Քադաֆիի ընտանիքի անդամներին, այդ թվում` որդու` Հաննիբալ Քադաֆիի կնոջը, ով Լիբանանի քաղաքացի է:
Քադաֆիի ընտանիքին պատկանող մասնավոր օդանավը Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի անվան օդանավակայանում փորձել է վայրէջք կատարել, սակայն թույլտվություն չի ստացել: