Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.33 |
EUR | ⚊ | € 443.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7267 |
GBP | ⚊ | £ 519.57 |
GEL | ⚊ | ₾ 142.02 |
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջադրումը կկազմակերպվի հաջորդ քառօրյայի ժամանակ, եւ որ ավելի մեծ են «Արմենիա» հեռուստաընկերության հաղորդավար, իրավաբան Կարեն Անդրեասյանի շանսերը:
Բայց տեսնելով, որ Անդրեասյանի նկատմամբ, մեղմ ասած, այնքան էլ լավ վերաբերմունք չկա, իշխանական որոշ շրջանակներ` ավելի կոնկրետ նշվում է ԱԳՆ-ի անունը, սկսել են լոբբինգ անել ԵՊՀ իրավաբանականի փոխդեկան Կարեն Գեւորգյանի համար:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Կարեն Գեւորգյանից պարզել` արդյոք նրան օմբուդսմենի պաշտոնի առաջարկ արվե՞լ է. «Ինձ ոչ մեկը, ոչ մի բան չի առաջարկել, ես ինչպե՞ս կարող եմ մեկանաբանել մի բան, որից տեղեկություններ ընդհանրապես չունեմ: Որեւէ առաջարկություն, որեւէ խոսակցություն, որեւէ քննարկում չի եղել պաշտոնական մակարդակի վրա, ես չեմ կարող ասել: Երեւի պետք է ճշտել այն մարդկանցից, ովքեր այդ տեղեկությունները տարածել են»:
Հիշեցնենք, որ տխրահռչակ Անդրեասյանի թեկնածությունը «առաջ է բրդում» Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Մինասյանը: